ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Տղե՛րք, սրանք ովքե՞ր էին, էս շեղաչքներին խառնեցի իրար»

«Տղե՛րք, սրանք ովքե՞ր էին, էս շեղաչքներին խառնեցի իրար»
17.04.2023 | 10:59
Երկու պատառիկ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հետ զրույցի («Ո՛չ երանի էն առաջինին, ում օրոք կմահանա Շիրազը և կբարձրանա Ղարաբաղի հարցը») հրապարակումից հետո արված մեկնաբանություններից:
Պատմում է հանրաճանաչ լրագրող, բանաստեղծ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ.
Կարեն Սերոբիչը, իրոք պարզ ու մատչելի մարդ էր, շատ համակրելի
Հիմա կասեին խարիզմատիկ: Աշխատանքի բերումով ինձ էլ բախտ է վիճակվել մոտիկից տեսնելու իրեն, զգալ այն ոչ պաշտոնականը, զուտ մարդկայինը, որ լրագրողներիս երբեմն զարմացնում էր:
Արդեն չեմ հիշում՝ Հայաստանի խորհրդայնացման որ կլոր տարեդարձի ամյակի տոնակատարության նախօրյակն էր: Հայաստանն արժանացել էր ինչ-որ բարձր պարգևի, կարծեմ Լենինի շքանշանի:
Խորհդային տարբեր հանրապետությունների պատվիրակություններ էին ժամանում: Լրագրողների փոքր խմբով օդանավակայնում դիմավորում էինք անընդհատ վայրէջք կատարող ինքնաթիռներին: Մոտենում էինք շարժասանդուղքին, ձայնագրում հայտնիներին:
Կարեն Սերոբիչն անձամբ էր, իր խմբով ներկա օդանավակայանում: Լրագրողներս ավելի շուտ էինք ժամանողներին մոտենում, քան ղեկավար կազմը: Ստացվեց այնպես, որ միջինասիական հանրապետություններից ժամանող պատվիրակություններն իրար հետևից, գրեթե միաժամանակ վայրէջք կատարեցին:
Հերթական խմբին դիմավորելուց հետո երբ թռիչքադաշտից դուրս եկանք և մոտեցանք սպասասրահին, Կարեն Սերոբիչը ժպտալով ընդառաջ եկավ մեզ և մտահոգ ասաց.
-Տղե՛րք, սրանք ովքե՞ր էին, էս շեղաչքներին խառնեցի իրար, հանկարծ սխալ բան չասեմ...
ՈՒ բոլորով ուրախ ծիծաղեցինք:
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Լուսանկարում` Կարեն Դեմիրճյանը Ազատության հրապարակում, թևավոր դարձած` «Ղարաբաղը ջեբս չէ, որ հանեմ, տամ ձեզ» արտահայտության պահերն են:
Լուսանկարը` Հայ ԱԶՅԱՆԻ
Պատմում է Նիդերլանդական Օրագիր / Niderlandakan Oragir
հոլանդահայ կյանքի, անցուդարձը մանրամասնությամբ ներկայացնող տեղեկագրի հիմնադիր-պատասխանատու ՀԱՅ ԱԶՅԱՆԸ.
Պատմական լուսանկար
Այնտեղ էի այդ օրը` 35 տարի առաջ, երբ ժողովրդի պահանջով եկավ և Դեմիրճյանն իր շրջապատով:
Թատերական հրապարակում արտասանեց հայտնի՝ «Ղարաբաղը ջեբս չէ, որ հանեմ, տամ ձեզ» արտահայտությունը:
Իմաստն այն էր, որ իր տիրույթում չէր Ղարաբաղյան հարցի լուծումը։
Ժողովուրդը չհասկացավ, սուլոցով ընդունեց, մինչև վերջ չլսեց նրան։
Այդ օրն էլ հենց լուսանկարել եմ հանդիպումը։
Հայ ԱԶՅԱՆ
Դիտվել է՝ 40790

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ